British American Tobacco-ն կորցրել է գրեթե 1 մլրդ ֆունտ՝ հեռանալով Ռուսաստանից
«British American Tobacco»-ն (BAT)՝ ծխախոտի արտադրանքի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, հայտնել է, որ Ռուսաստանից հեռանալու պատճառով իր վնասը կազմել է 957 միլիոն ֆունտ (մոտ 1,2 միլիարդ դոլար)։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ընկերության զեկույցում։
958 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով կորուստները կապված են ակտիվների եւ պարտավորությունների արժեզրկման հետ, որոնք դասակարգվում են որպես «սպասող վաճառք», որոնցից 957 միլիոնը կապված են Ռուսաստանում բիզնեսի հետ»,- ասվում է զեկույցում։
Մարտին ընկերությունը հայտարարեց Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու և տեղական բիզնեսի փոխանցման մասին։ Ինչպես նշել են ընկերությունում, գործընթացի ավարտից հետո BAT-ն այլևս ներկա չի լինի Ռուսաստանի Դաշնությունում։
BAT-ը հիմնադրվել է 1902 թվականին Անգլիայում։ Ընկերության բրենդային պորտֆելը ներառում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Lucky Strike, Pall Mall, Kent, Dunhill, ինչպես նաև առանձին շուկաներին հատուկ մի շարք ապրանքանիշեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան