CNN. Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միայն 25%-ն է ցանկանում Բայդենի երկրորդ ժամկետի առաջադրումը
Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միայն 25%-ն է ցանկանում 2024 թվականին Ջո Բայդենին տեսնել նախագահի թեկնածուի կարգավիճակում։ CNN-ի հրապարակած հարցման արդյունքները ներկայացնում է «Գազետա ռու»-ն:։
Հեռուստաընկերության ռեպորտաժի համաձայն՝ հարցվածների 75 տոկոսը կարծում է, որ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում պետք է այլ թեկնածու առաջադրվի։ Ընդ որում, նրանց մոտ մեկ երրորդը կարծիք է հայտնել, որ Բայդենին չի հաջողվի հաղթել Հանրապետական կուսակցությանը։
Նշվում է, որ հարցումն անցկացվել է հուլիսի 22-24-ը, որին մասնակցել է 1002 մարդ։ Արդյունքների թույլատրելի սխալը +/-4% է:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը վարակվել է կորոնավիրուսի BA.5 տարատեսակով
- Բայդենը հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդացել է վատ էկոլոգիայի պատճառով
- Բայդենն ու օգտատերերը ծիծաղել են Զելենսկու կնոջ զգեստի վրա
- Դեմոկրատներն ու հանրապետականները մոտ են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին