
UNCHR-ը Վրաստանում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացի փախստականներին կհատկացնի 235 լարի
Վրաստանի կառավարության խնդրանքով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNCHR) Վրաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին երկու ամիս յուրաքանչյուր փախստականի 235 լարի (մոտ 80 դոլար) կհատկացնի։ Լուրը հյատնում է aliq.ge-ն
«Ըստ UNCHR-ի՝ ծրագիրը կմեկնարկի Վրաստանի կառավարության օգնության փաթեթին զուգահեռ՝ օգոստոսի 1-ից։
Մեկ քաղաքացու համար 235 լարի (մոտ 80 դոլար) դրամական օգնությունը կավելացվի Վրաստանի կառավարության օգնության փաթեթին, որը նախատեսում է օգոստոսի 1-ից ամսական 300 լարիի (մոտ 102 դոլար) օգնություն յուրաքանչյուր ընտանիքի համար և 45 լարի (15 դոլար)՝ մեկ անձի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հայտարարել են, որ գնելու են 7,1 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր
- Ուկրաինայում նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել ռուսական անձնագիր ստացողներին
- Վրաստանում կարտոֆիլն էժանացել է
- Ուկրաինան Վրաստանից ավելի մեծ աջակցություն էր ակնկալում․ Կասյանով
- Վրաստանում թանկանում է ամուսնության գրանցումը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին