Եվ ոչ ոք չի փախչի նորին մեծություն պատմությունից․ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է.
«Պատմությունն արձանագրելու և շարադրելու նուրբ արվեստը․․․
Ապագա սերունդներին բազմաթիվ գլուխկոտրուկներ չթողնելու համար, ընթացիկ պատմությունը պարտադիր պետք է արձանագրվի ամենայն մանրամասնությամբ։ Չէ, հույս չունենաք, թե դա կանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը։ Վերջինիս, և ընդհանրապես, ակադեմիայի նախագահության կրավորական ու անդեմ կեցվածքը խիստ թվացյալ է։ Այս կառույցն իր ամբողջությամբ վերջին տարիների ողբերգական զարգացումների հիմնական ճարտարապետն ու պատասխանատուներից մեկն է։
Պատմությունը ՊԵՏՔ Է արձանագրվի, որպեսզի ներկա սերունդների համար մութ դրվագներ ու պատումներ հնարավորինս քիչ լինեն տեղի ունեցածը խորությամբ ընկալելու և վերլուծելու համար։
Պատմության անաչառ արձանագրումը լավագույն պատիժն է սեփական ժողովրդին ստորացնելու ու անարգելու համար։ Պատժվելու են ոչ միայն աներևակայելի ու սարսափ հարուցող հանցագործությունների ծրագրման, կազմակերպման ու իրագործման մեջ ներքաշված ԲՈԼՈՐ կատարածուները, այլև նրանց ժառանգները, ովքեր դատապարտված են կրելու այդ ամոթալի խարանը ․․․
Եվ ոչ ոք չի փախչի նորին մեծություն ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ․
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին