Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան
Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։
Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։
Հետազոտությունների փաստաթղթավորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյան. Իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում սնվել, քայլել, հանգստանալ
- Մամիկոն Ասլանյանի կալանքը ենթադրությունների վրա է հիմնված
- Մամիկոն Ասլանյանը պնդելու է՝ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային. Բաբայան
- Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է
- Մամիկոն Ասլանյան. Իմ գլխավորած դաշինքը չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին
- Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով
- «Բոլորս Մամիկոն Ասլանյան ենք». ՀՀԿ-ն Վանաձորում հանրահավաք է անելու. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան