ԲԴԽ անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Դատավորների միությունից հայտնում են, որ քվեարկության արդյունքներով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը 84 կողմ ձայնով ք ընտրվել ԲԴԽ դատավոր անդամ:
Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրն է, որի թեկնածությունն առաջադրվել էր նաև Վճռաբեկ պալատի դատավորի թափուր տեղի համար, բայց ՔՊ-ական պատգամավորները նրան չէին ընտրել, իսկ այսօր դատավորները նրան ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում կայացել է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ներառված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
- Պիտի ապրեմ այն հայրենիքում, որ երազում էր իմ որդին. Պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայր