Բեռլինը թույլատրել է 1,7 միլիարդ եվրո արժողությամբ 100 հաուբից վաճառել Ուկրաինային
Հուլիսի 13-ին Գերմանիայի կառավարությունը թույլ է տվել Krauss-Maffei Wegmann-ին Ուկրաինային մատակարարել 1,7 միլիարդ եվրո արժողությամբ 100 հատ Panzerhaubitze 2000 հաուբից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի այդ մասին գրել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրները։
Ուկրաինան հաուբիցներ էր խնդրել դեռ ապրիլին։ Թե երբ դրանք կառաքվեն Ուկրաինա, հայտնի չէ։ Դրանք արտադրելու համար մի քանի տարի է պահանջվում։ Հոդվածում ասվում է, որ խոսքը ոչ թե շտապ, այլ ուկրաինական բանակին երկարաժամկետ աջակցության մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի դեսպանատունը ժխտել է իր մասնակցությունը նակին կանցլեր Շրյոդերի՝ Մոսկվա այցի կազմակերպմանը
- Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ Էրդողանի համատեղ լուսանկարը մարտահրավեր է համարել
- Գերմանիայի կանցլեր Շոլցի հարևանները աղբամանում գտել են G7-ի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր
- Բանդերայի մասին Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի խոսքերը սուր քննադատության տեղիք են տվել
- Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան