Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է
Գազը կտրուկ թանկացել է հուլիսի 27-ին ICE եվրոպական բորսայում կայացած սակարկությունների ժամանակ, գրում է «Լենտա.ռու»-ն։
Հրապարակման պահին հոլանդական TTF հանգույցում առաքման համար գազի օգոստոսյան ֆյուչերսները վաճառվում էին 218,2 եվրո մեկ կիլովատ/ժամի դիմաց կամ 2330,55 դոլար հազար խորանարդ մետրի համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում թանկացումը կազմել է 9,1 տոկոս։
Վառելիքի թանկացումը տեղի է ունենում «Գազպրոմի»՝ «Հյուսիսային հոսք» խողովակաշարով Եվրոպա մատակարարումների ծավալների հերթական նվազման ֆոնին։ Հուլիսի 27-ից մատակարարումների ծավալը կազմել է օրական 33 մլն խմ, ինչը կազմում է գազատարի հզորության 20 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան