«Առանց մեզ Էրդողանը ոչինչ էր». Դավութօղլթու
Թուրքիայի ընդդիմադիր արտախորհրդարանական «Ապագա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն իր մասին, գրում է Էրմենիհաբերը։
Թուրքիայի նախագահը օրերս, նկատի ունենալով Դավութօղլուին և Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանին, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, նրանց մեղադրել էր դավաճանության մեջ:
«Նրանք այդ պաշտոններին արժանի չէին, նախարարի և վարչապետի պաշտոնները նրանց պարզապես տրվել էին քաղաքական նպատակահարմարության հիման վրա, բայց նրանք դա չգնահատեցին ըստ արժանվույն: Նրանք պետք է մտածեն իրենց դավաճանության մասին»,- ասել էր Էրդողանը:
Ի պատասխան դրան՝ Դավութօղլուն ասել է.
«Ես, որպես նախկին վարչապետ, մտածում եմ դատական հայց ներկայացնելու մասին: Մինչ այժմ երբեք դա չեմ արել քաղաքական դրդապատճառներով: Ոչ մեկ չի կարող մեղադրել պետական դավաճանության մեջ մի մարդու, ով ղեկավարել է կառավարությունը, ոչ մեկ չի կարող նրան դավաճան անվանել: Եթե կան ապացույցներ, ուրեմն թող որ ես կանգնեմ ռազմական դատարանի առաջ: Պարոն Էրդողան, դուք դավաճանեցիք արդարադատությանը: Եթե ես ոչինչ էի, ինչո՞ւ էիր երկիրը ինձ վստահո՞ւմ»:
«Առանց մեզ Էրդողանը ոչինչ էր»,- եզրափակել է Դավութօղլթուն:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն և Բաբաջանը նախկինում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները