Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը
Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։
Շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում բանակցային գործընթացի շարունակության և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացման մեջ։
«Ցավոք,- նշել է Էրդողանի խոսնակը,- զարգացումները սկսեցին հակառակ ուղղությամբ ընթանալ։ Իդլիբի շրջանում մենք ապահովում ենք շուրջ 4մլն մարդու անվտանգությունը՝ շարունակելով պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ։ Դրա համար է մեր նախագահն ասել, որ ցանկացած պահի կարող է նոր ռազմական գործողություն լինել։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել դրա համար»։
Իբրահիմ Քալընը հստակ հայտարարել է, որ ցանկացած բան, որը վտանգում է Թուրքիայի անվտանգությունը, իրենց համարդ դառում է հստակ և օրինական թիրախ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը բացահայտորեն դեմ են արտահայտվել Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու Անկարայի ծրագրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան