Թուրքիան հարվածային ուղղաթիռների խմբաքանակ կվաճառի Նիգերիային
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության գործադիր տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է «Ֆարնբորո 2022» միջազգային ավիաշոուի շրջանակներում Նիգերիային վեց T-129 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարման պայմանագրի ստորագրման մասին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը՝ հղում անելով Raillynews.com-ին։
Նշվում է, որ անցած շաբաթ Նիգերիայի ռազմաօդային ուժերի պատվիրակությունն այցելել է Թուրքիա, հավանաբար այդ ժամանակ է պայմանագիր կնքվել վեց T-129 ATAK-ի մատակարարման համար։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Նիգերիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն այցելել են թուրքական խոշոր պաշտպանական ընկերություններ՝ ծանոթանալու պաշտպանական արտադրանքի տեսականուն, որը կարելի է ձեռք բերել։ Նիգերիայի պատվիրակությունն այցելել է Turkish Aerospace Industries, Aselsan, Havelsan, Manatek, BNW Group, Fly BVLOS, Airways Group և Express Technics ընկերությունները: