Թրամփ. ԱՄՆ-ն կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը
ԱՄՆ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով, այսօր իր երկրին սպառնացող հիմնական վտանգը գալիս է ներսից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությունը։
«Այս երկրի համար ամենամեծ վտանգը մնում են ներսում գտնվող անառողջ և չար մարդիկ», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Թրամփը Վաշինգտոնում իր ելույթում՝ նկատի ունենալով Դեմոկրատական կուսակցության առաջնորդներին և մասնավորապես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։
Թրամփի խոսքով, Սպիտակ տնից իր հեռանալուց ի վեր երկիրը մեկը մյուսի հետևից նվաստացումներ է ապրել համաշխարհային ասպարեզում։ Ուստի նախկին նախագահը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությամբ զբաղվել։
«Եթե դադարեցնեմ, մեր ազգը դատապարտված է դառնալու ևս մեկ Վենեսուելա կամ Խորհրդային Միություն: Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, կամ դառնալու ենք շատ մեծ մասշտաբի Կուբա», - ասել է Թրամփը:
Մինչ այդ Թրամփը ասել էր, որ Բայդենի օրոք ԱՄՆ-ը դարձել է աղքատ պետություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին