Իսպանիան Ռուսաստանին է արտահանձնել Տյումենի բանկից ավելի քան 560 միլիոն ռուբլի գողացած ՌԴ քաղաքացուհուն
ՌԴ քաղաքացի Ինեսսա Բրանդենբուրգը, որը լինելով Տյումենի բանկերից մեկի խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար , հափշտակել էր ավելի քան 560 միլիոն ռուբլի, Իսպանիայից արտահանձնվել է Ռուսաստան։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ռուսաստանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Իսպանիայից արտահանձնել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ինեսսա Բրանդենբուրգը, որը մեղադրվում է հատկապես խոշոր չափերի գողության մեջ»,-ասել է նա և հավելել. «Այսօր Մադրիդի օդանավակայանում կինը հանձնվել է Ռուսաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ Մոսկվա հասցնելու համար։
Վոլկը հիշեցրել է, որ հանցագործությունը կատարվել է 2018 թվականին, երբ կինը Տյումենի բանկերից մեկի խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր։
«Քննիչների տվյալներով՝ նա օգտվել է իր պաշտոնական դիրքից՝ մուտք գործելու դրամարկղ։ Այլ անձանց հետ համագործակցելով հափշտակել է ավելի քան 560 մլն ռուբլի, որը նա և իր օգնականը դուրս են բերել բանկի շենքից՝ սպորտային պայուսակներով»,-հայտնեց նա և տեղեկացրել որ գումարի անհետացումը բացահայտվել է մի քանի օր անց, երբ մեղադրյալին հաջողվել է վարձակալած ինքնաթիռով հասնել Մոսկվա և թռչել արտերկիր։
Ավելի վաղ գողության երեք մասնակիցներ դատապարտվել էին տարբեր ժամկետներով ազատազրկման։ Բրանդենբուրգը և մեկ այլ ենթադրյալ հանցակից հետախուզման մեջ էին: Անցյալ տարվա սեպտեմբերին նա ձերբակալվել էր Իսպանիայում։ Ավելի ուշ բավարարվել է ռուս կնոջը արտահանձնելու ՌԴ գլխավոր դատախազության խնդրանքը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ բանկերի վնասները մինչև տարեվերջ կարող են գերազանցել 200 միլիարդ ռուբլին
- ՌԴ բյուջեի դեֆիցիտը 423,7 միլիարդ ռուբլի է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին