Դատարանին պահանջ է ներկայացվել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձել 28 անշարժ գույք
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի11-ին ընդունվել է վարույթ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
.Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:
. Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:
.19.236.606ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի քրեական գործերը կրկին միացվեցին
- Էդգար Էլբակյան. Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները հրաժարվել են կատարել Մանվել Գրիգորյանի վերջին կամքը
- Արայիկ Հարությունյան. Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում
- Փաստաբանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերից
- Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրգործի վարույթը՝ ծանր հիվանդությունների հիմքով
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Ի՞նչ է նշանակում՝ առարկել այն միջնորդությանը, որն ասում է՝ թողեք օրենքով գործենք
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց