Դատական համակարգի ծանրաբեռնվածությունն անմարդկային է. ԲԴԽ անդամ Մակյան
«Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը խայտառակ է, անմարդկային»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը։
Նա նշեց, որ հիմա ամեն դատավորի վարույթում 200 քրեական գործ կա, դրա համար էլ դատական նիստերը ձգձգվում են, երկար են տևում։
«Ողջունելի չէ, բայց օբյեկտիվ պատճառներ ունեն»,- ասաց Մակյանը։
Դիտարկմանը՝ վերջին շրջանում խոսակցությունները շատ են, որ կալանքը պատժիչ միջոց է դարձել, շատ է կիրառվում, ԲԴԽ անդամն ասաց. «Համաձայն չեմ, բավական է վերցնել վերջին 5 տարվա վիճակագրությունը, տարիներ շարունակ Հայաստանում կալանավորվածների և դատապարտյալների թիվը մոտավորապես եղել է 4500-5000, այսօր հազիվ 2000 է։ Այսինքն կալանքի տոկոստ խիստ նվազել է»։
Հարակից հրապարակումներ`
- Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը
- «Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա»