Չինաստանը Ղրղզստանին 7,1 մլն դոլարի ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել ղրղզական կողմին տրամադրել 7 միլիոն դոլարից մի փոքր ավելի ռազմատեխնիկական օգնություն: Ինչպես գրում ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևը։
«Չինական կողմը մտադրություն է հայտնել Ղրղզստանի պաշտպանության նախարարությանը տրամադրել 50 միլիոն յուանի (մոտ 7,1 միլիոն դոլար) ռազմատեխնիկական օգնություն»,-ասել է նա։
Ըստ ԱԳ նախարարի՝ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տարեսկզբին Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի ՉԺՀ կատարած այցի ժամանակ։
Ինչպես պարզաբանել է նախարարը, ղրղզական կողմը պետք է կազմի իրեն անհրաժեշտ պաշտպանական տեխնիկայի ցուցակը և ուղարկի Չինաստան։ Հենց այս ցուցակը կազմվենք, այն կհամաձայնեցվի չինական կողմի հետ»,-վստահեցրել է Կուլուբաևը։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանում հարկ է դրվել Google-ի վրա
- ԱՄՆ-ն զգուշացնում է Չինաստանին
- ՄԱԿ. 2023 թվականին աշխարհի ամենաբնակեցված երկիրը կլինի Հնդկաստանը՝ առաջ անցնելով Չինաստանից
- Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը
- Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին