Ստամբուլում գործարկվել է ուկրաինական հացահատիկի համակարգող կենտրոնը
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման Համատեղ կոորդինացիոն կենտրոնը (ՀՎԿ) սկսել է աշխատանքը Ստամբուլում: rbc.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Կենտրոնի աշխատանքներին Ռուսաստանից բացի կմասնակցեն Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը։
Երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հենց հուլիսի 26-ին Ստամբուլ կժամանի ռուս փորձագետների խումբը և կսկսի աշխատանքը քառակողմ ձևաչափով։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է կոնտր-ծովակալ Էդուարդ Լույկը։
ՊՆ-ից հավելել են, որ ռուս մասնագետները կզբաղվեն «բոլոր անհրաժեշտ հարցերի արագ լուծմամբ»՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրերի գործնական իրականացման համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
- Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպեն «հացահատիկի խնդրի» շուրջ
- Ստամբուլում քննարկվում էր ուկրաինական ցորենի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան