Այս վիճակում խաբված ժողովուդը չի վերադառնա սայլին, հանգիստ թողեք նրան. Վազգեն Պետրոսյան
«Իշխանափոխությունը նման է բերքին՝ մի հոգի երկու ցուլ է վեցնում և գութանով վարում է հողը, մի քանի հոգով սերմն են ցանում, ավելի շատ մարդկանցով բերքն են հավաքում և բերքի բարիքներն օգտագործում է ամբողջ ժողովուրդը»,-ասուլիսում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Վազգեն Պետրոսյանը:
Նա բացատրեց, որ նույն կերպ է արվում նաև հեղփոխությունն ու իշխանափոխությունը և պետք է գտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և քաջություն ունենան ցույց տալու իրենց հայամետությունը, հզոր պետություն ստեղծելու պատրաստակամությունը:
Նա բերեց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օրինակը, որի հորը մարզադաշտում սպանել էին 1999 թվականին, իսկ նա համաձայնության եկավ ՌԴ իշխանությունների հետ, պահպանեց ինքնավար մարզի սահմանները, հզորացրեց իր երկիրը և այսօր միանձնյա միջնորդ է արաբառուսական հարաբերություններում:
«Մարդիկ հասկացան, թե իրենց շահը որն է և չընկան Թուրքիայի կամ ԱՄՆ-ի խաղերի մեջ, այլ հստակեցրեցին իրենց պետական շահը: Ո՞վ է մեր ձեռքը բռնել և չի թողնում, որ հստակեցնենք մեր պետական շահը, ո՞վ է մեզ խանգարում, որ մենք հստակեցնենք, թե 50 տարի հետո ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ»,-հռետորական հարցադրում հնչեցրեց Վազգեն Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ հայամետ քաղաքական գործիչը չի նվագի ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի և ո՛չ էլ ՌԴ-ի սազը, այլ կնվագի հայկականը և հայտարարեց, թե շատ քիչ գործիչներ և վերլուծաբաններ է տեսել, որոնք հայակենտրոն են:
Անդրադառնալով հասարակության լայն շերտերի պահվածքին՝«Ազգային օրակարգ» կուսակցության անդամն ասաց, որ հասարակության ամենացածր խավին նման հարցեր չպետք է տալ, քանի որ նա մտածում է կուշտ քնելու մասին, բայց պետականաշինության մասին պետք է մտածի էլիտան, որը կարողանում են տեսնել երկիրը 50 տարի հետոն:
«Աշխարհի ոչ մի պետությունում հասարակության այդ հատվածը որոշող չէ, իսկ Հայաստանում նրան խաբեցին՝ ասելով, թե նա վարչապետ է և՝ որոշողը: Այդ մարդիկ խաբկանքի մեջ են, որը կոչվում է հասարակական ինքնախաբեություն:
Այս ինքնախաբեությանը մղեցին երեք նախագահները և ինքնախաբեության դերակատարությունն իր վրա վերցրեց Նիկոլը: Երբեմը մարդն այնպիսի սուտ է ասում, որ իր ասածին սկսում են հավատալ: Նիկոլն այդպես վարվեց մարդկանց հետ: Այս մարդկանց հանգիստ թողեք: Այս վիճակում խաբված ժողովուդը չի վերադառնա հայ ժողովրդի սայլին, միգուցե պետք էլ չէ, որ վերադառնան»,-հայտարարեց Վազգեն Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրության» շարժման հանրահավաքը՝ հուլիսի 29-ին. «Նիկոլը պետք է հեռանա»
- Ընդդիմությունը պետք է գնա ինքնափոփոխման, բարեփոխման, հակառակ դեպքում կտեսնենք ընդդիմադիր դաշտի վերաձևավորում. Բաբկեն Հարությունյան
- Ընդդիմության պայքարի նպատակն է, որ այսօր մեր պետության անունից բանակցողը սեղանի տակից չբանակցի. Հայկ Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան