ԱՆ-ին կոչ եմ անում անիմաստ տեքստերի փոխարեն ապահովել Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց․ պաշտպան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել:
Հ.գ. Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում են թեգեք թող տեսնի»։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից, կազմվել է արձանագրություն. ԱՆ
- Շտապ օգնության բրիգադը դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանին տեղափոխվում է «Էրեբունի» ԲԿ. պաշտպան
- Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան