Նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է․ Աղվան Հովսեփյանի փաստաբան
«ԲԴԽ որոշումը բացարձակապես իրավունք չի տալիս սույն դատավորին (Ռուբիկ Մխիթարյան) իր նախագահությամբ այս գործը քննելու։ Վստահ եմ, որ նա ևս դա շատ լավ հասկանում է, բայց ԲԴԽ-ն է նման ակնհայտ անօրինական իրավիճակ մեջ դրել այս դատավորներին, որոնք, չգիտես ինչու, կատարում են ԲԴԽ-ի ապօրինի ցանկությունները»,- Վերաքննիչ դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասացՆախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը նշում է, որ երբ մենք խոսվում է անձի ազատության իրավունքի և բողոքարկումների մասին, ապա ըստ օրենքի այդ հարցը ենթակա է անհապաղ քննության։
«Մայիսի 20-ին արդեն գործը ստացվել է այստեղ, բայց մինչև հիմա մենք մի հատ դատական նիստ ենք անում։ Այն էլ այս ձևով հետաձգում են։ Վստահ եմ, որ որևէ խոչընդոտ չկար , որ դատավորն ավելի շուտ գար հրապարակեր իր որոշումը։ Իրենք չեն շտապում, իրենք գիտեն, որ միևնույն է՝ մերժելու են բողոքը, ինչքան ուշ՝ էնքան լավ իրենց համար, էսպես հանգիստ քնում են՝ մտածելով, որ իրենց որոշումից է կախված անձի ազատության իրավունքը։ Սա վատ երևույթ է, որը գոյություն ունի և արդեն որերորդ անգամ տարբեր գործերով տեսնում ենք, բայց ունենք այն, ինչ որ ունենք։ Նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է»,- նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում էր Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկ էին հայտնել, սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան