Երևանում և մարզերում արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն
Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու ներկայացնում ցանկը։
Ավելի վաղ ՏԿԵ նախարարությունից տեղեկարել էին՝ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:
«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»,- նշել են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան