Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, կընդունի նախագիծ, որով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21 516 000 ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու համար բյուջեից լրացուցիչ 140 մլն դրամ կհատկացնի
- Կառավարությունը բյուջեից փոխհատուցեց Գագիկ Ծառուկյանի խաղատան կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը
- Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին