Ռեժիսոր Լինչը Ուկրաինայի ղեկավարին կատակով խորհուրդ է տալվել Պուտինի հետ գարեջուր խմել
Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչը Վլադիմիր Զելենսկուn մարմնավորած կատակերգու Վովանի և Լեքսուսի հետ զրույցում խորհուրդ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի գավաթ գարեջուր խմել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Հիմա խաղաղության ժամանակն է, իսկ իրական խաղաղության հասնելու տեխնոլոգիաները կան: Դուք պետք է օգտագործեք դրանք և ձևավորեք փորձագետների նման խմբեր խաղաղ կարգավորման համար՝ ի շահ Ուկրաինայի»,- ասել է Լինչը՝ նկատի ունենալով Զելենսկին։
Կատակերգուների հետ զրույցում Լինչը նաև նշել է, որ խաղաղության հասնելու տեխնոլոգիաները շատ ավելի արդյունավետ է համարում, քան պատերազմի և սպանության տեխնոլոգիաները, և միևնույն ժամանակ ընդգծել, որ Զելենսկին պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ՝ կազմակերպելով «վիրտուալ ընթրիք»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան