«Կազբեգի» անցակետում 60-ից ավելի մաքսավորներ գլուխ չեն հանում ուղևորների ու բեռների մեծ հոսքից
Վրաստանի և Ռուսաստանի սահմանի երկու կողմերում մեքենաների հսկայական հերթեր են գոյացել։ Այս ասին գրում է «Ալիք մեդիա»-ն՝ հղում անելով է Վրաստանի «Առաջին» (Պիրվելի) հեռուստաալիքին։
Տեղեկության համաձայն՝ թե՛ մարդատար մեքենաները, թե՛ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն օրերով սպասում են սահմանն անցնելուն։ Բեռնատարների հերթը սկսվում է Նատախտարի գյուղի մերձակայքից՝ Թբիլիսիից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։
Հեռուստատեսությունից փոխանցում են, որ «Կազբեգի» անցակետում 60-ից ավելի մաքսավորներ են հերթապահում, բայց նրանց չի հաջողվում գլուխ հանել ուղևորների ու բեռների մեծ հոսքից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները