Արտահոսք «Նահատակ» պոչամբարից
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Վթարը վերացվել է հուլիսի 28-ին ժամը 14։00։
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում մանկահասակ բնակչության խոցելիությունը
- Փորձ է արվում ի հաշիվ համայնքի իրավունքների ևս մեկ անգամ ուժեղացնել հանքարդյունաբերողներին. Օլեգ Դուլգարյան
- Արաքսի վրա ավազահանք շահագործելու պատճառով ՀՀ-ի 400 հա տարածքը մնացել է գետի թուրքական ափին
- Արծվանիկում գյուղացիներն արոտներ չունեն այլևս, ամբողջը պոչամբարի համար վերցրել են․ Օլեգ Դուլգարյան
- Նահատակի պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները, թունավոր տարրերը ի՞նչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին
- Մեծ Այրումի բնակիչները փակել են «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը
- Նահատակ պոչամբարի մոտ ապրող ընտանիքին օգնելու համար արշավ է սկսվում
- Դառնում ենք բաց երկնքի տակ հսկայական հանք և պոչամբար. բնապահպան