Բժիշկը բացատրել է՝ ինչպես կարելի է քնել օդորակիչը միացրած և չհիվանդանալ
Միացված օդորակիչով քնելը կարող է հանգեցնել մրսածության, եթե սարքավորումը սխալ է տեղադրվի։ Իմունոլոգ և թերապևտ Իրինա Յարցևան «Вечерней Москве»-ին ասել է, որ զով սենյակում քնելը շատ ավելի օգտակար է, քան տոթ սենյակում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Սենյակը կարելի է հովացնել օդորակիչով նաև գիշերը, գլխավորը ճիշտ տեղադրելն է։
«Այն չպետք է լինի մարդու աշխատասեղանի և առավել ևս՝ մահճակալի վերևում։ Եթե այն տեղադրեք դռան վերևում, ապա օդի հոսքը կտարածվի դեպի վեր, ինչը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար»,- պարզաբանել է բժիշկը։
Իմունոլոգը նշել է, որ անհրաժեշտ է նաև պարբերաբար մաքրել օդորակիչի ֆիլտրերը։ Հակառակ դեպքում սարքում կուտակված սնկերի ու ալերգենների պատճառով շնչուղիների գրգռման մեծ վտանգ կա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին