Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, այդ իսկ պատճառով հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատական նիստին։ Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարեց նիստերի քարտուղարը։
Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, սակայն գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննության առարկա դառնալ առանց ամբաստանյալի՝ հաշվի առնելով, որ ներկայացված է պաշտպանների կողմից։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
- Աղվան Հովսեփյանի փաստաբանները խնդրել են հրավիրել արտահերթ նիստ
- «Ի՞նչ հիմքով է Աղվան Հովսեփյանի գործը վերցվել դատավոր Արշակ Վարդանյանից ու հանձնվել Ռուբիկ Մխիթարյանին»
- Աղվան Հովսեփյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան