Gucci-ն կրկին ամենահայտնի ապրանքանիշն է աշխարհում
Իտալական Gucci նորաձևության տունը գլխավորել է ամենահայտնի բրենդների ցանկն՝ առաջ անցնելով Balenciaga-ից։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ ներկայացնելով Lyst պլատֆորմի եռամսյակային վարկանիշի տվյալները։
Նշվում է, որ երկու հայտնի բրենդների՝ Gucci X Adidas-ի համագործակցությունից հետո իտալական ապրանքանիշի առցանց որոնումները աճել են 286%-ով: Gucci-ի նկատմամբ հետաքրքրությունը համացանցում մեծացել է նաև բրիտանացի երգիչ Հարրի Սթայլսի հետ համագործակցությունից հետո, երբ ներկայացրեցին «Ha Ha Ha» հավաքածուն, ինչպես նաև Ապուլիայում «Cosmogonie»-ի ցուցադրությունից հետո։
Ըստ վարկանիշի՝ «Balenciaga»-ի տունն իջել է երկրորդ տեղ, սակայն սպասվում է, որ բրենդը կրկին կգլխավորի ցուցակը Փարիզում ցուցադրությունից հետո, որին ներկա էին Դուա Լիպան, Քիմ Քարդաշյանը, Նիկոլ Քիդմանը և այլ աստղեր։
Վարկանիշային աղյուսայկում «Diesel», «Nike» և «Dolce & Gabbana» բրենդերը վարկանիշային աղյուսակում ունեն առաջատար դիրքեր։ Մինչդեռ «Bottega Veneta», «Moncler» և «Off-White» ապրանքնանիշերը դուրս են մնացել լավագույն 20-ից։
Diesel ապրանքանիշի 1DR մոդելի պայուսակը դարձել է եռամսյակի ամենահայտնի կանացի արտադրանքը: Երկրորդ տեղում Adidas x Gucci Gazelle սպորտային կոշիկներն են, լավագույն եռյակը եզրափակում է Jean Paul Gaultier x Lotta Volkova զգեստը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում