«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018 թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2-3 ամսում հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ դրանից երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ընտրությունները պետք է կայանան կամ մայիսի վերջին, կամ հունիսին:
Ավելին, նույն Փաշինյանը նշում էր, որ մինչև արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, և փոփոխություններ կատարվեն «Կուսակցությունների մասին» օրենքում, և այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պայմաններում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ: Ընտրությունները տեղի ունեցան հին Ընտրական օրենսգրքով և այն նույն ռեյտինգային ընտրակարգով, որին Փաշինյանի իշխանությունը դեմ էր:
Ստացվում է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իր հակասական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան