Ախալքալաքում COVID-19-ը «բավականին տարածված» է, բայց 1 շաբաթում գրանցվել է 1 դեպք
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում մունիցիպալիտետում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։
Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը կարծում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է կատարված թեստերի քիչ քանակով, և որ իրականում կորոնավիրուսը բավականին տարածված է շրջանում։
«Ես գիտեմ, որ հիվանդությունն այժմ տարածված է, բայց մարդիկ չեն թեստավորվում, քանի որ ախտանիշները սուր չեն: Ամենից հաճախ դա ջերմությունն է, որը կարող է տևել ընդամենը մեկ օր, լինում է նաև կոկորդի ցավ և ձայնի կորուստ: Հիմնականում վիրուսային հիվանդությունն արդեն հեշտությամբ է ընթանում, ուստի մարդիկ չեն դիմում բժշկի»,- ասել է Սիրանուշ Տոնականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտ 7000 դեպք
- ԱՀԿ-ն հայտարարում է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին
- Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան