Անկարայում ռուս կցորդը կանչվել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբ
Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը, ինչպես գրում է Էրմենիհաբերը, Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել:
Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»:
Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի ռեժիմի հարձակումները կպատժվեն ամենակոշտ կերպով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները