851 մլն դրամ ԱՆ-ին՝ 5 ԲԿ-ի վերակառուցման, կառուցման և 1-ի նախագծման համար
«Նախագծով նախատեսվում է բժշկական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 մլն դրամ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով օրակարգի 47 հարցից զեկուցվող վերջին՝ երրորդ նախագիծը:
Նա հայտնեց, որ հատկացված գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնի վերակառուցմանը, կառուցմանը և 1 բժշկական հաստատության կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթի նախապատրաստմանը:
Նախարարը սկսեց թվարկել այդ հաստատությունները՝ ասելով, որ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Վաղարշապատի հիվանդանոցը, Աշտարակի հիվանդանոցը, Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկան, իսկ Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են նոր շենքեր:
Ավանեսյանը հայտնեց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման համար:
Նա վստահեցրեց, որ բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով և գույքով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ԱԺ ուղարկեց ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը
- 526 զինծառայողի կհատկացվի արտոնյալ վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան