51 հազար դոլար մեր հաշվին՝ կառավարության վերելակներին, իսկ Բարեկամավան գյուղի խմելու ջրի հարցը լուծելո՞ւ համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«51 հազար դոլար մեր հաշվին, այլ կերպ ասած, բյուջեի հաշվին հատկացվելու է կառավարության շենքում հին վերելակը նորով փոխարինելու համար։
Ի՞նչ եք կարծում այս գումարը բավարար չէ՞ր լինի սահմանում կանգնած Բարեկամավան գյուղի խմելու ջրի հարցը լուծելու կամ ոռոգման ջրի հարցը լուծելու համար։
Ու այսպես բազմաթիվ օրինակներ կարելի է բերել»։
Մեկ օրինակի մասին էլ գրել է եզդիական համայքնային Denge Ezdia լրատվականը՝ ահազանգելով, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղերը հայտնվել են անելանելի վիճակում, «Արդեն գրեթե 15 օր է գյուղերը խմելու ջուր չունեն։ ... Ընտանի կենդանիները ստիպված են ջրի փոխարեն տիղմ խմել, որի պատճառով էլ շատ ընտանի կենդանիներ հիվանդանում են, որոշների անկումն անխուսափելի է։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե շարունակեն ջուր չտալ գյուղերին, ապա հարյուրավոր անասուններ կսատկեն կամ ստիպված պետք է լինեն կենդանիները շուկայականից էժան գներով վաճառել հարևան գյուղերին»։
Հարակից հրապարակումներ`
- Եզդիաբնակ երկու գյուղի հարյուրավոր կովեր սատկելու վտանգի առաջ են
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան