«Ժողովուրդ». Դատական համակարգը բաժանվել է երկու մասի, և այդ մասերի բաժանված դատավորները ներկա չէին ժողովին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին:
«Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ չկային Զարուհի Նախշքարյանը, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և այլք, այսինքն՝ մշտապես դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները բոյկոտել էին նիստը: Հետաքրքիր է, որ չէին եկել նաև աղմկահարույց գործեր քննող դատավորները:
Նրանց թվում են դատավորներ Արման Դանիելյանը և Մնացական Մարտիրոսյանը: Ըստ էության, դատական համակարգը բաժանվել է երկու մասի, և այդ մասերի բաժանված դատավորների խմբերը ներկա չէին ժողովին. չէին եկել ե՛ւ ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները, ե՛ւ ճնշումների ենթարկված, աղմկահարույց գործեր քննող դատավորները:
Գուցե վերջինների դեպքում պատճառն այն է, որ լրագրողների հնարավոր հարցերից խուսափեն: Ամեն դեպքում, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգում կրկին մտահոգիչ իրավիճակ է, և ոլորտի կարևորագույն իրադարձությանը ոչ բոլորն են ներկա գտնվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա