Իրանը հայտնել է Մոսադի շահերի համար աշխատող խմբի ձերբակալության մասին
Իրանական հետախուզությունը հայտնել է երկրում խմբավորման վնասազերծման մասին, որը գործում էր իսրայելական հետախուզության՝ Մոսադի շահերից ելնելով։ ISNA գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանական հետախուզությունը հայտնաբերել և ձերբակալել է Իսրայելի հետ կապված լրտեսական կազմակերպության անդամներին»,- Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարությունը հրապարակել է լրատվական գործակալությունը:
Ընդհանուր առմամբ հինգ մարդ է ձերբակալվել։
Իրանի իշխանությունները վերջերս բազմիցս հայտարարել են երկրում Իսրայելի օգտին աշխատող խմբերի բացահայտման մասին։ Մայիսի 22-ին ISNA գործակալությունը հաղորդել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները), երկրի հետախուզության նախարարության հետ համագործակցելով, վնասազերծել է մի խումբ, որն աշխատում էր իսրայելական հատուկ ծառայությունների հետաքրքրությունների շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ու Իրանը թռիչքի են նախապատրաստվում
- Իրանը Ռուսաստանից տարեկան 10 միլիոն տոննա ցորեն է ուզում
- Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է հարվածել Իրանին
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
- Մոսադի նոր ղեկավար. Մենք կշարունակենք դիմակայել Իրանի միջուկային ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան