Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Խանջյան 7 բազմաբնակարան շենքը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շրջանակներում
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց հանրային գերակա շահ հայտարարել հերթական բազմաբնակարանը՝ Ֆիրդուսի թաղամասը Խանջյան փողոցին միացնող Խանջյան 7 շենքը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Դեռևս 2015 թվականին Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (ֆիրդուսի) կառուցապատման հայեցակարգով որոշված իրացման սահմաններում ներառված էր նաև Խանջյան 7 բազմաբնակարան շենքը: Շենքի իրացման սահմաններում ընդգրկելը բխում է տարածքի կառուցապատման հայեցակարգից, այն է՝ ապահովել եռաճառագայթ հիմնական տրանսպորտային և հետիոտն մոտեցումներ տարածքը երիզող երեք գլխավոր փողոցներից (Տիգրան Մեծ, Խանջյան և Բյուզանդ), որոնք բացվում են կենտրոնական օղակաձև հրապարակի վրա:
Ներկայումս տարածքը ամբողջապես բաժանված է տարբեր ներդրող ընկերությունների միջև, ՀՀ կառավարության կողմից այն վերահսկվում է և կառուցապատողներն աշխատում են տարածքի իրացման և նախագծերի մշակման ուղղությամբ:
Ուստի նախորդ դարի 30-ականներին կառուցված ֆիզիկական հնամաշ շենքը, որը լուծված է հանրակացարանային, միջանցքային սկզբունքով, անհրաժեշտ է ներառել իրացման սահմաններում: Սա հնարավորություն կտա ոչ միայն լուծելու հատակագծային կառուցվածքի խնդիրները, այլև կազմակերպելու լայն մայթերով հետիոտնի մոտեցումները, այդ թվում նաև Խանջյան փողոցի մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարությունը և կառավարությունը կապ չունեն խափանման միջոցի կամ կալանավորման հետ. Կարեն Անդրեասյան
- 851 մլն դրամ ԱՆ-ին՝ 5 ԲԿ-ի վերակառուցման, կառուցման և 1-ի նախագծման համար
- Կառավարությունը ԱԺ ուղարկեց ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով