Հնդկաստանի ափերի մոտ կանգնած ռուսական «Ինդա» լցանավի նավաստիներն օգնություն են խնդրում
Ռուսական «Ինդա» նավթատար նավը շարժիչի վթարի պատճառով կորցրել է իր ընթացքը Հնդկաստանի ափերի մոտ և արդեն երկու շաբաթ է, ինչ ափից հեռու կանգնած է: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նավաստիներից մեկի կնոջը։
Լրատվական գործակալության տվյալներով՝ նավի մթերքը սպառվում է, դեղամիջոցներ չկան, սպառվել են քաղցրահամ ջրի պաշարները, մինչդեռ նավը շահագործող ընկերությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում անձնակազմին։
Նախորդ ամիս էլ ՌԴ դեսպանատունը պարզաբանում էր խնդրել Հնդկաստանից՝ կապված ռուսական VV MAUA-I նավի կալանավորման հետ։ Ռուս դիվանագետները հաստատել են, որ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի համար նախատեսված ռազմական բեռները բեռնաթափվել են՝ չնայած նավի կալանավորմանը։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը ռուսական նավ է կալանավորել էստոնական ընկերությանը չվճարելու պատճառով
- Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը