Ղազախստանում անկարգությունների մասնակից 717 մարդ է դատապարտվել
Ղազախստանում դատարանները հունվարյան անկարգությունների վերաբերյալ քրեական գործերով 717 մեղադրյալի դատավճիռ են կայացրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վարչության կոլեգիայի արդյունքները հինգշաբթի օրը հրապարակել են հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Տարեսկզբից, համաձայն պետության ղեկավարի հանձնարարականի, դատախազների ջանքերը կենտրոնացած են հունվարյան ողբերգության պատճառների և մանրամասների պարզման, ահաբեկչությունների և զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների բացահայտման վրա։ Մինչ օրս այս իրադարձությունների հետաքննության արդյունքներով դատարան է ուղարկվել 474 քրեական գործ, որոնցով 717-ը անձ է դատապարտվել անկարգություններին մասնակցելու, գողությունների, կողոպուտների, զենք-զինամթերք պահելու և կրելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, դրանց մասնակիցները հարձակվել են ոստիկանների ու զինվորականների վրա։ Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է հեղաշրջման փորձի մասին և դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Հունվարի 7-ի դրությամբ իրավիճակը կայունացել էր, հունվարի 19-ին ողջ հանրապետությունում չեղարկվեց արտակարգ դրությունը։ Իշխանությունների տվյալներով՝ այս իրադարձությունների հետևանքով զոհվել է 232 մարդ, ավելի քան 4,5 հազարը՝ վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում հունվարյան անկարգությունների ժամանակ 230 մարդ է զոհվել
- Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
- Ալմաթայում անկարգություններից հետո յոթ մարդ անհետ կորել է
- Ղազախստանի արտգործնախարարը Ակտոբի ահաբեկչության մեջ մեղադրել է ԻՊ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին