Վրաստանում լոլիկի գինը բարձրացել է 170%-ով
Ըստ EastFruit-ի հարցման, որն անց է կացվել 2022 թվականի հուլիսի 22-ին, Վրաստանում կարմիր կլոր լոլիկի միջին մեծածախ գինը այս շաբաթ հասել է պատմական առավելագույնին: Այս մասին գրում է Jnews-ը։
Գները 170%-ով բարձր են, քան մեկ տարի առաջ էր։Սա տարեկան կտրվածքով ուսումնասիրվող մթերքների համար մեկ շաբաթվա ընթացքում ամենաբարձր աճն է։
Կարմիր կլոր լոլիկի մեծածախ գները Վրաստանում
Ըստ «EastFruit»-ի գների մոնիտորինգի գործիքի՝ վրացական կարմիր կլոր լոլիկը վաճառվում է միջինը 2 ₾/կգ (0,70 դոլար/կգ): Անցած տարի նույն շաբաթվա ընթացքում դրանք վաճառվել են 0,80 լարի/կգ-ով (0,26 դոլար/կգ): Տարեցտարի գների այս կտրուկ աճը պայմանավորված է 2022 թվականին սեզոնի ավելի վաղ մեկնարկով:
Վրացական շուկայում լոլիկի մատակարարումն իր գագաթնակետին է հասնում, երբ շուկա է մտնում բաց գրունտի լոլիկը: Դա տեղի է ունենում օգոստոսին։ Հուլիսի երկրորդ կեսին առաքումները հիմնականում կատարվում են տեղական բարձր ժապավենավոր թունելներից։ Կան վաղահաս սորտեր, բայց նրանց բաժինը շատ փոքր է։ Հուլիսի վերջի մոտենալուն զուգահեռ բարձր թունելներից մատակարարումը կրճատվում է, շուկայում լոլիկ քիչ է մնում, իսկ գինը ժամանակավորապես բարձրանում է։ Այս տարի առաջարկը մեկ շաբաթ շուտ է անկում ապրել, ինչը հանգեցրել է շատ բարձր գներաճի 29-րդ շաբաթվա ընթացքում, տարվա կտրվածքով: Ժապավենավոր ջերմոցներից մատակարարումների ցածր ծավալը պայմանավորված է ցուրտ եղանակով և աճեցման ծախսերի մեծացմամբ։
Արևմտյան Վրաստանում գտնվող լոլիկ աճեցնողները EastFruit-ին մինչև հիմա հայտնում են ցածր ջերմաստիճանների մասին: Սա, ամենայն հավանականությամբ, կհետաձգի բաց գրունտում բերքահավաքի մեկնարկը, և գներն այս տարի կարող են բարձր մնալ սովորականից ավելի երկար:
Որոշ ֆերմերներ գների առումով դրական ակնկալիքներ ունեն գալիք սեզոնից։ Նրանք կարծում են, որ ծաղկակաղամբը, որի համար նախորդ սեզոնը հաջող է եղել և վրացի արտադրողների համար դա լոլիկի այլընտրանքն է հանդիսանում, կարող է գրավել զգալի թվով լոլիկ արտադրողների։ Մյուսները պնդում են, որ լոլիկի գները նույնպես լավն էին անցյալ սեզոնին, ուստի շատերը չէին անցել ծաղկակաղամբի աճեցմանը: Այսպիսով, նոր բաց գրունտի սեզոնից սպասելիքները միանշանակ չեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները