Հասարակություն 14:27 29/07/2022 Հայաստան

Թունավոր արտանետումներով ձուլարան Ավանում. «Անընդունելի է և խայտառակություն»

Երևանի  Ավան վարչական շրջանում՝ Աճառյանի 2 փակուղի հասցեում, «Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է պղնձի ու ալյումին ջարդոների ձուլարան հիմնել։ Ավանի թաղապետարանում երեկ կազմակերպած հանրային լսումների ժամանակ բնակիչները դեմ են արտահայտվել՝ մատնանշելով դրա հնարավոր ռիսկերը՝ օդի աղտոտվածություն, ազդեցության հանրային առողջության վրա, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Աղի կոմբինատ, Բուսաբանական այգի, տարածքում գտնվող բժշկական կենտրոններ։

Ավանի աղի կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքից է տեղեկացել երեկվա քննարկումների մասին, իսկ ձուլարանի ստեղծման նախագծից  տեղյակ չէ, որևէ մեկն իրենց հետ չի խորհրդակցել, կարծիք չի հարցրել։

«Ծանոթ չեմ նախագծին, մեզ չեն ներկայացրել, բայց եթե ձուլարան է լինելու, արտանետումներ է ունենալու, ապա ի՞նչ անհրաժեշտություն կա կառուցել դա այսպիսի խիտ բնակեցված թաղամասում, որտեղ կան նաև սննդամթերք, դեղորայք արտադրող գործարան, հիվանդանոց։ Մի՞թե Հայաստանի տարածքում մի ամայի վայր չկա, որտեղ կարելի է կառուցել այդ ձուլարանն ու շահագործել առանց որևէ մեկին վնաս տալու»,- ասաց նա։

Ա. Ղուկասյանի գնահատմամբ, իհարկե, տնտեսության զարգացման համար լավ է, որ նման բան է կառուցվում, բայց չի հասկանում՝ ինչո՞ւ հենց այս թաղամասում։

Երեկվա հանդիպմանը ներկա «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ առաջին անգամ է հայտարարվել նման ձուլարանի կառուցման նախագծի մասին, բնապահպաններից որևէ մեկը տեղյակ չի եղել։

«Մի քանի ամիս առաջ է դա եղել։ Ավանի բնակիչներից մեկը մեր գործընկերից մեկին ահազանգել էր, ու բնապահպաններն այդ նախագծի երկրորդ լսմանը ներկա էին։ Ծանոթացել էինք՝ ինչ են ուզում անել, որ մասում։ Նախատեսվում է  մետաղի ջարդոնը ձուլել ու պիտանի նյութ պատրաստել։ Ընդհանուր առմամբ, օգտակար նախագիծ է,  բայց մեզ համար տարօրինակ թվաց, որ հենց Ավանում են ուզում անել, երբ այդ հատվածում Բուսաբանական այգին է, հիվանդանոցներ կան։

Խոսեցիքն այդ մասին, որ լավ կլինի փորձագետներ ներգրավեն ու տարածքը փոխեն։ Նախագիծը ներկայացնող երիտասարդը կոպիտ պատասխանեց՝  մեզ տենց է հարմար, մենք տենց ենք անելու։ Բնակիչներն էլ ասացին, որ իրենց հարմար չէ, բացի այդ կան հիվանդանոցներ, Բուսաբանական այգի։
Բնակիչները հասկացրեցին, որ թույլ չեն տալու»,-ասաց բնապահպանը։

Նրա խոսքով, ուզում են հենց այդ մասում կառուցել, քանի որ տարածքի սեփականատերը տարիներ շարունակ մետաղի ջարդոններ է հավաքել և որոշել է այդտեղ ձուլարան ստեղծել, «թքած ունի ժողովրդի վրա, իսկ բոլորը գիտեն, որ ձուլարանները ծանր արտանետումներ են ունենում»։

Ս.Ադամյանն ասաց, որ հիմա այդ նախագծում փոփոխություններ են կատարել, սակայն դրանք բացարձակ ոչինչ չեն տալու, ոչինչ չեն փոխելու։

«Օրինակ, 1900 տոննա պետք է ձուլեին, 1200 տոննա են ձուլելու, բայց դա ոչինչ չի տա և ո՞վ է ստուգելու, թե իրենք ինչքան են ձուլում։ Մի տեսչական մարմին ունենք, իր գլուխը չի կարողանում պահի, ուր մնաց դրանց ստուգի»,- ասաց բնապահպանը։

Նա ընդգծեց, որ իր համար ամենազավեշտալին առողջապահության նախարարության արձագանքն է. «Քաղաքապետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը, իրենց դիրքորոշումներում մոտավոր նշում էին՝ եթե քաղաքացիները դեմ են, չեն լինի, վարչական շրջանի ղեկավարն ուղիղ ասաց՝ եթե չեն ուզում բնակիչները,  չի լինելու,  իսկ առողջապահության նախարարությունը շտկված նախագծի տակ ստորագրել է ու ասել՝ ընդունելի է, որ Ավանում կառուցվի ձուլարան։ Սա նշանակում է, որ նախարարությունը բացարձակ իր դերում չէ, նախարարը  գաղափար չունի, թե ինչ է ձուլարանը, արտանետումները։ Խայտառակություն է»։

Երեկ, նրա խոսքով, ըստ էության, լսումներ չկայացան, ծրագիրը չներկայացվեց, քանի որ քաղաքացիները թույլ չտվեցին, հասկացրեցին, որ իրենք դեմ են։

Սիլվա Ադամյանը տեղեկացրեց, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի Արսեն Գասպարյանի հետ զրուցել է, վերջինս հայտնել է, որ գիտական հիմնավորումներով նամակ են պատրաստում, որ այդտեղ չի կարող ձուլարան լինել։

«Այգում կան բուսատեսակներ, թռչուններ, կենդանիներ, միջատներ, այսինքն Երևանում գողտրիկ մի կղզի է, ու չի կարող այդ ձուլարանն իր այդ հոտով, արտանետումներով չազդել այդ ամենի վրա։ Այսինքն՝ ուզում են դա էլ ոչնչացնե՞ն»,- ասաց բնապահպանը։

Նա նաև նշեց, որ վերջերս է մոնիտորինգի կենտրոնը հրապարակել խայտառակ տվյալներ. Երևանն օդի որակի, աղտոտվածության առումով սարսափազդու վիճակում է, որևէ տվյալ նորմայի սահմաններում չէ ու այս պայմաններում ուզում են Ավանում ձուլարան կառուցել։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}