Թուրքիայում 5 հոգի ծեծել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդին
Թուրքիայի Ուսքյուդարում 5 հոգի հարձակվել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան։ «Երկիրմեդիա»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Երիտասարդ Առլենի վրա, որը կշռում է ընդամենը 45 կգ, հարձակվել են մեկ շաբաթ առաջ։ Հանցագործներին գտնելու աշխատանքներ չեն տարվում։ Ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է ատելության ֆոնին։ Առլենին ծեծել են, քանի որ ինքը հա՞յ է»,-հայտնում է Փայլանը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի խայտառակությունը Ռուսաստանում․ Կարո Փալյան
- Կարո Փալյանը հանդիպել է եթերում կրոնափոխ եղած 13-ամյա Արթուրին
- Ձեռքերդ հեռու Գարո Փալյանից. Ստրասբուրգում Թուրքիային կոչ է արել Նաիրա Զոհրաբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները