Կարո՞ղ եք պատկերացնել այդ ինչեր է խոստացել, որ Էրդողանը պահանջում է կոնկրետ գործողություններ․ Մամիջանյան
«Դիմադրություն» շարժման հանրահավաքին ելույթի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադառնալով Թուրքիայի նախագահի արած հայտարարություններին, հետևյալն ասաց․
«Մի քանի օր առաջ, արդեն որերորդ անգամ Թուրքիայի նախագահը վերահաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Ավելին՝ ինքն ասաց, որ սահմանների բացում, տրանսպորտային հանգույցների բացում չի լինելու մինչև չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դրանից հետո որոշ երեսփոխաններ հարցազրույց են տալիս ՝ ասելով դե առանց նախապայման է, ի՞նչ է եղել որ։ Դրա առանց նախապայմանը ո՞րն է, եթե հստակ ասվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների պայմանը հայ-ադրբեջանական հարաբերություններն են»։
Մամիջանյանը նաև նկատեց, որ Էրդողանը Փաշինյանից ակնկալում է խոսքից գործի անցնելուն և կոնկրետ քայլեր իրականացնելուն։
«Կարո՞ղ եք պատկերացնել այդ ինչեր է խոստացել, որ Էրդողանը պահանջում է կոնկրետ գործողություններ»,- ասաց Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան