Ինձ մոտ, բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է․ Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյան դաշինքի ֆեյսբուքյան էջում գրված է․
«Սիրելի´ հայրենակիցներ,
վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։
Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` ուշադրության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին` սրտացավ վերաբերմունքի և իրենց ծառայողական պարտականությունները որակյալ կատարելու համար, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին` օպերատիվ և սրտացավ վերաբերմունքի համար։
Փառք Աստծո, ինձ մոտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է»։
Հարակից հրապարակումներ`
- Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան
- «Հրապարակ». Դատարանները միացել են Մամիկոն Ասլանյանի դեմ իշխանության հայտարարած պատերազմին
- Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան
- «Հրապարակ». Փաշինյանի հրահանգով արգելվել են Մամիկոն Ասլանյանի տեսակցությունները
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան