Այս պայքարն ազնիվ է, ուղին՝ շիտակ, իսկ հաղթանակը՝ մոտ․ Նարեկ Մանթաշյան
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որի ընթացքում առաջինը ելույթ ունեցավ շուրջ 7 ամիս կալանավայրում անցկացրած Նարեկ Մանթաշյանը։
Նա ավելորդ համարեց խոսել այն մասին, թե որքան վատն են այս իշխանությունները և ինչ պատուհաս են բերել մեր ժողովրդի ու պետության գլխին, քանի որ առնվազն հանրահավաքին մասնակից քաղքացիները գիտակցում են այդ ամենը։
«Ես կխոսեմ պայքարի գաղափարի և տրամաբանության մասին։ Բանտից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան պատերի տակ, փողոցներում հաճախ հիասթափությունների ու բամբասանքների եմ ականատես լինում՝ պայքարի հետ կապված։ Այս պայքարը ո՛չ քաղաքական է, ո՛չ անձերի մասին է, ոչ էլ ինչ-որ մեկի դեմ է։ Այս պայքարը հայրենիքի, գաղափարի և Հայաստանը թուրքացումից պաշտպանելու, Արցախը հայկական պահելու համար է, իսկ այս ամեն ինչից հիասթափվեն ամոթ է։ Այստեղ չկանգնելն ամոթ է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Նարեկ Մանթաշյանը։
Նա հավատացրեց, որ պայքարն ազնիվ է, ուղին՝ շիտակ, իսկ հաղթանակը՝ մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան