Ֆրանսիան հայտնել է Նոտր Դամի բացման տարեթիվը
Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտր Դամը, հրդեհից հետո կվերաբացվի այցելուների համար 2024 թվականին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն։
Այսպիսով, այցելուները կվերադառնան Նոտր Դամ հրդեհից հինգ տարի անց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հինգ տարում վերականգնել տաճարը։ Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ ենթադրում էին, որ վերականգնումը կտևի առնվազն 10 տարի։ Շենքի վերակառուցման համար հավաքվել է միլիարդ եվրո։
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր
- Ճարտարապետները վերսկսել են Նոտր Դամի վերականգնումը
- Առաջարկվել է վերականգնել Նոտր Դամը 3D տպիչի օգնությամբ