Շուռնուխում համայնքի միջոցներով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում
Սյունիքի մարզի Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Համայնքի միջոցներով վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, բնակարանների բանալիներն առաջիկայում կհանձնվեն 4 ընտանիքների: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Շուռնուխում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է բնակավայր, հետևել շինաշխատանքների ընթացքին: Փոքրիկների համար նաև խաղահրապարակ է կառուցվում:
Բնակավայրը նաև մանկական զարգացման կենտրոն կունենա, սենյակի նորոգման աշխատանքներն ավարտվել են, այժմ կահավորման աշխատանքներ են իրականացվում: Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Ոչ միայն Շուռնուխում, նաև համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այս պահին բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխում բնակելի նոր թաղամասի աշխատանքներում եղել են թերացումներ
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- Շուռնուխում 4 ընտանիքներ բնակարանամուտ են տոնելու
- Տանձավեր-Շուռնուխ այլընտրանքային ճանապարհի շինաշխատողները վնասել են գազատար խողովակը
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Շուռնուխ և Որոտան բնակավայրերում 11 ընտանիք նոր բնակարան կունենա
- Շուռնուխից էլի անասուններ են անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները