ՌԴ Պետդուման օրինագիծ է ներկայացրել աղքատներին սոցիալական զեղչի քարտեր տրամադրելու մասին
Աղքատների համար սոցիալական զեղչերի քարտերի ներդրման մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումա: Այդ մասին լուր է հաղորդում «Իզվեստիա»-ն։
Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են փոփոխություն կատարել «Սոցիալական պետական աջակցության մասին» օրենքում։ Քարտի շնորհիվ նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները կկարողանան սնունդ, դեղորայք և ծառայություններ գնել այդ նախագծին միացած գործընկեր խանութներից։ Ենթադրվում է, որ մանրածախ ցանցերն ինքնուրույն կորոշեն զեղչերի տրամադրման պայմանները՝ դրանց ստացման ժամանակը, չափերը և ապրանքները, որոնց վրա կկիրառվի այն։
Փաստաթղթի համահեղինակ, Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովն ասել է, որ նախագիծը շահավետ կլինի նաև վաճառողների համար, քանի որ կապահովի գնորդների հոսք։
Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում ապրում է 20,9 մլն աղքատ քաղաքացի՝ բնակչության 14,3%-ը:
Օրենքի նախագիծն ուղարկվել է կառավարություն՝ քննարկման։ Այն կարող է ուժի մեջ մտնել 2023 թվականի հունվարի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խոշորագույն մանրածախ առևտրով զբաղվողները որոշել են պիտանիության ժամկետն անցած սնունդը հատկացնել կարիքավորներին
- Քովիդով վարակված ավելի քան 5 հազար մարդ՝ ՌԴ-ում
- Բելառուսում առաջարկել են ազատվել երկրի շուկայում ՌԴ-ի ավտոմեքենաների գերիշխող դիրքից
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում