Միջազգային «DHL Express»-ը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի բեռնափոխադրումները Ռուսաստանում
DHL Express բեռների և փաստաթղթերի էքսպրես-առաքման միջազգային ընկերությունը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի Ռուսաստանի տարածքում պատվերների փոխադրման ծառայությունները։ Այս մասին հայտնել են ընկերությունից, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
«2022 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների և փաստաթղթերի առաքման ծառայություններ չեն մատուցվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որպես պատճառ նշվում են տեղեկատվական համակարգերի և ենթակառուցվածքների գործունեության հետ կապված տեխնիկական դժվարությունները և իրավական սահմանափակումները։ «DHL International» ընկերությունը մուտք չի ունենա DHL Express համաշխարհային տեղեկատվական համակարգին, որը պատասխանատու է Ռուսաստանում աշխատանքի ավտոմատացման համար։
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են բիզնեսը Ռուսաստանում՝ կապված Արևմտյան պատժամիջոցների հետ, որոնք սահմանվել էին Դոնբասի պաշտպանության օպերացիայի մեկնարկից հետո, որի մասին փետրվարի 24-ին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում