«Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում
Այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում՝ Մյունխենում (Allerheiligen Hofkircheum)։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգի շրջանակներում նշանավորվելու է Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադրման եւ գործունեության 30-ամյակը։ Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։
Համերգն իրականացվում է Բավարիա-Հայաստան, Գերմանիա-Հայաստան միջմշակութային կապի ամրապնդման հեռանկարային ծրագրերի զարգացման նպատակով։ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում շուրջ 15 համերգով է հանդես եկել Գերմանիայի դաշնային հանրապետությունում։ Մյունխենում երգչախումբը հանդես է գալիս երկրորդ անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան