MasterCard-ը երկրորդ եռամսյակում կորցրել է 26 մլն դոլար՝ Ռուսաստանից դուրս գալու պատճառով
MasterCard-ն այս տարվա երկրորդ եռամսյակում կորցրել է 26 մլն դոլար՝ առանց հարկերի, Ռուսաստանի Դաշնությունում գործունեության դադարեցման պատճառով, այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ ներկայացնելով ընկերության տվյալները։ ասվում է ընկերության կայքում։
Նշվում է, որ տարեկան վնասը կարող է կազմել 37 մլն դոլար։
Միաժամանակ նշվում է, որ MasterCard-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում աճել է մինչև 2,3 մլրդ դոլար, հարկ է նշել, որ դա 10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
MasterCard-ը Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին հայտարարել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով մարտի սկզբին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում թողարկված բանկային քարտերի թիվն ավելացել է 12 միլիոնով՝ հասնելով 341 միլիոնի, ինչը ռեկորդային աճ է վերջին տասը տարիների ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան